Բաժիններ՝

Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Հրայր Թովմասյանին

Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անունից Ա. Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին. «Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների անունից խնդրում եմ պարզաբանել Երևանի քաղաքապետի 18.06.2013թ. N 3104-Ա որոշմամբ իր խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու իրավաչափության հարցը:

Խնդրում եմ նաև պարզաբանել, թե որքանով է իրավաչափ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց  հանձնարարել ոլորտների պատասխանատվությունն այն դեպքում, երբ վերջիններս այդ գործառույթով ստանում են համապատասխան ոլորտում համայնքային ծառայություն իրականացնող մասնագետներին՝ պաշտոնատար անձանց հրամաններ և (կամ) հրահանգներ արձակելու իրավունք, վերահսկում են նշված պաշտոնատար անձանց աշխատանքները, այն էլ այն դեպքում, երբ քաղաքապետը ունի չորս տեղակալներ»:

Մասնավորապես քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը, համաձայն վերոնշյալ որոշման,    համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատանքները և պատասխանատու է դրա համար: Այսինքն՝ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ենթարկվում է  քաղաքապետի խորհրդականին, որը հայեցողական պաշտոն է, իսկ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնը՝ համայնքային ծառայողի:

«Բարև Երևան»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս