Բաժիններ՝

Դավիթ Կարապետյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1981թ. օգոստոսի 25, Սյունիքի մարզ, ք. Գորիս

Կրթություն

1999 – 2003 թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտության բաժնի բակալավրիատ

2003-2005 թթ. –  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,

2005-2006 թթ. – Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրատուրա

2006-2008 թթ. – Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

2008-2009 թթ. –   Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս

2010-2011 թթ. – Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս

2009-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա

2010-2012 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար

2012 թ. –   ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

2012-2013 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

2013 թ. հուլիսի 30-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա, պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Մասնակցել է մի շարք դասընթացների, հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի։

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս