Հրազդանում ամուսինը դանակահարել է քնած կնոջը

Հրազդանում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 27-ին Հրազդանի 81-ամյա բնակիչը դանակահարել է կնոջը: Ամուսինը կեսգիշերին մտել է ննջասենյակ՝ տեսնելով, որ 79-ամյա կինը քնած է, նրան դանակահարել է:

Դեպքից անմիջապես հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հաջողվել է տարեց թոշակառուի կյանքը փրկել: Սակայն նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ամուսինը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և ինքնախոստովանական ցուցմունք տվել:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ NEWS.am–ը փորձել է ճշտել ոստիկանությունից, որտեղից հաստատելով լուրը՝ հայտնել են, որ հանգամանքները պարզվում են:

Տեսանյութեր

Լրահոս