Մաֆիայի անդամը ձերբակալվել է գիշերազգեստով
Իտալիայի ոստիկանությունը բարում ձերբակալել է երկար ժամանակ որոնման մեջ գտնվող միաֆիայի ղեկավարներից մեկին: Նա բարում գտնվել է այդ միջավայրին ոչ հարիր հագուստով՝ գիշերազգեստով: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով AFP կայքին:
Մաֆիայի ընտանիքներից մեկի՝ կամորայի պարագլուխ Ադրիանո Մանկան, ով մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ ավելի քան մեկ ամիս ոստիկանությունից թաքնվել է Տորրե-դել-Գրեկոյի այդ բարում: Ոստիկանությանն այդ մասին տեղեկացրել է անհայտ մի քաղաքացի:
Նրան գտել են բարի վաճառասեղանի ետևում գտնվող փոքրիկ խորդանոցում, որտեղ եղել է մի թախտ և հեռուստացույց: Հանցագործին թաքցնելու համար ձերբակալվել է նաև բարի սեփականատերը: