Բաժիններ՝

Ֆեյսբուքյան ասուլիս Ստյոպա Սաֆարյանի և Հայկ Մարությանի հետ (տեսանյութ)

«Ազատություն ТV»-ի ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրերն էին Բարեւ Երեւան խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը և դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն):

Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ ընթերցելով ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, ապշել է:

«Մի՞թե քաղաքապետը չգիտի, որ օբյեկտիվ հիմնավորված առաջարկների դեպքում կարելի է բարձրացնել սակագինը, մի՞թե նա օրենքները չի կարդում», – ասաց Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց․ – «Ի՞նչ է նշանակում, որ ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունները վարկեր ունեն: Իսկ ո՞վ է մտածում, որ որևէ քաղաքացի վարկի տակ է և չի կարողանում վճարել»:

Ֆեյսբուքյան ասուլիսի երկրորդ հատվածի հյուրը՝ դերասան Հայկ Մարությանը (կարգին Հայկոն), առաջիններից մեկն էր, ով «Ազատ մեքենա» ակցիայի շրջանակներում սկսել էր քաղաքի տարբեր մասերից ուղևորներ փոխադրել սեփական մեքենայով: Պատասխանելով օգտատերերի հարցերին, թե ինչու և ինչպե՞ս որոշեց մասնակցել այդ ակցիային, Մարությանն ասել է, որ իր պարտքն էր համարել մասնակցել ու օգնել այն մարդկանց, որոնց համար 50 դրամն իսկապես էական նշանակություն ունի:

«Իրոք սա էն վերջին կոպեկներն էր մարդկանց, որ չէին տեղավորվում: Քաղաքապետարանն ասում է՝ բարձրացնում ենք գները, որ լուծենք որակի հարցը: Կներեք, բայց մենք պետք է տեսնենք ինչի համար ենք վճարում: Իսկ այդպես ավանսով․․․ գուցե չտեսնե՞նք», – ասել է դերասանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս