Բաժիններ՝

Samsung-ն Apple-ից «խլել» է ամենաշահութաբեր հեռախոս արտադրողի տիտղոսը

Samsung ընկերությունն այս տարվա երկրորդ եռամսյակում դարձել է բջջային հեռախոսների և սմարթֆոնների ամենաշահութաբեր արտադրողը: Ըստ Lenta.ru-ի՝ այս մասին ասված է Strategy Analytics հետազոտական ընկերության մամուլի հաղորդագրությունում: Նախկին առաջատարը`Apple ընկերությունը, գտնվում է երկրորդ տեղում:

Ըստ վերլուծաբանների` ապրիլ-հունիս ամիսներին Samsung ընկերությունը բջջային հեռախոսների և սմարթֆոնների վաճառքից ստացել է 5.2 մլրդ դոլար, այն դեպքում, երբ Apple ընկերությունն այդ ցուցանիշով ստացել է 4.6 մլրդ դոլար:

Հետազոտական ընկերության հաղորդագրությունում նաև նշվում է, որ հարավկորեական արտադրողն առաջին անգամ է հաղթել ամերիկյան մրցակցին հեռախոսների վաճառքից ստացված շահույթով:

Նշենք, որ Apple-ը գրավում էր առաջին հորիզոնականը 2009 թվականի երրորդ եռամսյակից մինչև 2013թվականի առաջին եռամսյակը:

Վերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան ընկերության շահույթը նվազել է iPhone-ի քիչ վաճառքների և Չինաստանում աճող մրցակցության պատճառով: Միևնույն ժամանակ, Samsung-ը լավ արդյունքների է հասել ԱՄՆ-ում:

Այժմ Samsung ընկերությունն առաջին տեղում է գտնվում, այդ թվում՝ նաև արտադրված հեռախոսների քանակով: ABI Research-ի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում կորեական ընկերության մասնաբաժինը բջջային հեռախոսների և սմարթֆոնների շուկայում կազմել է 27%: Երկրորդ տեղում է  Nokia ընկերությունը` 15% մասնաբաժնով, երրորդ տեղում` Apple-ը՝ 9%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս