«Խելացի» աղբամանն ինքը կկանչի աղբատարին (տեսանյութ)
Պատկերացրեք իրավիճակ. կան տասնյակ հասարակական աղբամաններ, որոնք փակ են կափարիչով: Ոմանք արդեն մինչև եզրը լցված են, իսկ մի քանիսն ընդհանրապես դատարկ են: Ինչպե՞ս աղբահանության մասնագետները կկարողանան իմանալ՝ արդյո՞ք դրանք պետք է մաքրել, կամ դրանցից կոնկրետ ո՞րը պետք է մաքրել:
Այդ ամենի համար ստեղծվել է «խելացի» Enevo սենսորը, որը հնարավորություն կտա իմանալ, թե որքան աղբ է հավաքվել աղբամանում: Այժմ համակարգը փորձարկում է անցնում Ֆինլանդիայում: Այս մասին գրում է computerra.ru-ն:
Իհարկե, առաջին հայացքից գուցե թվա, թե ի՞նչ տարբերություն՝ քանիսը պետք է մաքրել, սակայն, իրականում, արդյունավետ աշխատանք կատարելու համար, դա կարևոր է:
Մարկ Լենտոյի խոսքով, ով հանդիսանում է Enevo-ի ղեկավարը, «խելացի» տարաների օգտագործումը հնարավորություն կտա ավելի քիչ մեքենաներ աշխատացնել, հետևաբար՝ ավելի քիչ վառելիք և գումար ծախսել, ինչպես նաև՝ զգալիորեն նվազեցնել բնությանը հասցված վնասը:
Բացի այդ, սենսորները համակարգին կարող են հուշել, թե մոտավորապես որն է լեցուն: Դա նշանակում է նաև՝ ժամանակացույցի հստակ կազմում: