Բաժիններ՝

Երևանի ոստիկանապետը ուզում է ակտիվիստների կողակիցը դառնալ (տեսանյութ)

ilur.am-ի փոխանցմամբ՝ Երևանի ոստիկանապետ,  գնդապետ Աշոտ Կարապետյանն այսօր բանակցում էր ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ հավաքված ակտիվիստների հետ:

Ցուցարարները պահանջում էին հստակ պարզաբանում տալ՝ ինչ հիմքով են ոստիկանության բաժանմունք տարվել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող 6 ակտիվիստները: Հավանաբար ցանկանալով մեղմել իրավիճակը՝ Երեւանի ոստիկանապետը փորձեց համոզել ցուցարարներին, որ նրանց «դաշնակիցն է».

«Ես ուզում եմ, որ դուք մեզ նայեք որպես ձեր կողակցի», – ասել է գնդապետ Կարապետյանը:

«Ես չեմ կարող ձեր կողակիցը լինել», – տարակուսած պատասխանել է Կարապետյանի հետ զրուցող ակտիվիստը:

«Մեզ նայեք որպես ձեր կողակցի, և հանգիստ եղեք»,- պնդել է ոստիկանապետը, ապա ՝ հրավիրել է մի քանի ցուցարարի իր հետ բաժանմունք մտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս