Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ
2013 թ. հուլիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի տարածքում` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քր. դատ. օր-ի 57-րդ հոդ. 2-րդ մասով 9-րդ կետի պահանջների համաձայն 2013թ. հուլիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել նշված հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք՝ Սամվել Խաչատրյանը, Վահե Մելքոնյանը, Շանթ Գրիգորյանը, Վիլեն Գաբրիելյանը և Մաքսիմ Սարգսյանը:
Նշված անձինք օրենքով սահմանված կարգով հարցաքննվել են և ազատ արձակվել:
եական գործ