Մրցույթում հաղթել է մարզպետի մորաքրոջ որդուն
Նրան կնշանակե՞ն մարզային բաժնի պետ
Tesankyun.am-ի փոխացմամբ, հուլիսի 17-ին մրցույթ է կայացել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնի համար: Մրցույթի մասնակից Մուշեղ Մուրադյանը կայքին ասել է, որ մրցույթին մասնակցելէ 5 հոգի, այդ թվում՝ ինքը, բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանը, բաժնի պետի տեղակալ Ավագ Դանիելյանը, մեկ մասնակից էլ եղել է Սիսիանից: Մրցույթի 5-րդ մասնակիցը չի ներկայացել: Մրցույթում ամենաբարձր միավորներ հավաքելով՝ հաղթել է Մուշեղ Մուրադյանը: Վերջինս նախկինում էլ է զբաղեցրել բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պաշտոնը:
Մ.Մուրադյանը մեզ ասաց, որ 2011 թվականին ինքը հաղթել է Քաղծառայության խորհրդի անցկացրած մրցույթում, սակայն 15 ամիս բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնում աշխատելուց հետո իրեն պաշտոնազուրկ են արել, այդ պաշտոնը զբաղեցրել է Արտյոմ Մանուչարյանը: Վերջինս Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մորաքրոջ որդին է : Հուլիսի 17-ին կայացած մրցույթից հետո, ըստ օրենքի, աշխատանքային 3 օրվա ընթացքում բնապահպանության նախարարը պետք է նշանակի բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ: