Բաժիններ՝

«Օրվա պլանը»՝ 42 հազար դրա՞մ

Երեկ կեսօրին Ավան վարչական տարածքը սպասարկող 20 համարի ավտոբուսում մեծ վեճ է բռնկվել ուղևորի և վարորդի միջև: Այն սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ մի տիկին վճարել է 100 դրամ , իսկ վարորդը սրտնեղած ասել է. «Քուր ջան օրվա պլան են դրել վրաս, ես դրանց փողը ո՞նց եմ տալու»:

Միջադեպին ներկա ASEKOSE.am-ի լրագրողը միջամտել է՝ վարորդին հարցնելով, թե վերջինս կարո՞ղ է ցույց տալ փաստաթուղթ,որտեղ երևում է, թե որքան է վճարելու գծատիրոջը:

Վարորդն առանց հապաղելու ցույց է տվեց փաստաթուղթ, որում պարզ երևում էր այն գումարը, որ պետք է մուծեր: Փաստաթղթում պարզ երևում է օրվա պլան ասածը հստակ՝ տարբերությամբ մինչև հուլիսի 20-ը ու հետո: Նախկին 28 հազարի փոխարեն նշված է 42 հազար դրամ։

Լուսինե Արշակյան

ASEKOSE.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս