Բաժիններ՝

Քաղաքացիական պայմանագրի մեկնարկը տրված է. մամուլ

««Քաղաքացիական պայմանագիրը», որի նախագիծը «Հայկա­կան ժամանակում» տպագրվել էր ս/թ հունվարի 24-ին, այսօր հրապարակվում է պաշտոնապես: Պայմանագիրն, այսպիսով, հայտարարում է իր գործունեության պաշտոնական մեկնարկը: Անցած ամիսների ընթացքում նախագիծը անցել է մանրամասն քննարկումների միջով, բավականաչափ հղկվել, մշակվել է, ահա և հասունացել՝ պաշտոնապես հրապարակվելու համար»,- «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրում է Նիկոլ Փաշինյանն ու շարունակում.

«Քաղաքական իմաստը, որ ունի կամ պիտի ունենա այսօր­վա իրադարձությունը հետևյալն է. Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում ի հայտ է գալիս նոր սուբյեկտ՝ «Քաղա­քացիական պայմանագիր» անունով և նրա հիմնարար փաս­տաթղթի հրապարակումը այդ սուբյեկտի առաջին պաշտոնա­կան քայլն է, որին անպայմանորեն հաջորդելու են երկրորդը, երրորդը, չորրորդը և այդպես շարունակ: Իսկ թե ինչ քայլեր են լինելու դրանք և ինչ նպատակ են ունենալու, ձևակերպված է պայմանագրի տեքստում:

Պետք է արձանագրել, սակայն, որ փաստաթղթի կետերը ու­նեն մեկնաբանությունների, պարզաբանումների կարիք, այդ հիմնադրույթների հռչակմանը հաջորդելու է յուրաքանչյուր ոլոր­տի զարգացման մանրամասն ճանապարհային քարտեզի ստեղծումը: Բայց դա լինելու է աշխատանքային համապարփակ գործընթաց, որը տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմա­նագրի» կառույցների ձևավորմանը զուգընթաց, մասնագետների ներգրավմամբ, քննարկումների և բանավեճերի միջով:

Իսկ այսօր սկսվում է կամ, ավելի ճիշտ, մի նոր տեսք է ստա­նում այն գործընթացը, որի նպատակը Հայաստանում օրինա­կան իշխանության և Սահմանադրական իրականության հաս­տատումն է, և «Քաղաքացիական պայմանագիրը» չի վարանում հայտարարել, որ ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայաստանցիների և սփյուոքահայերի աջակցության կարիքը:

Հատուկ պարզաբանման կարիք է զգում նաև հետեւյալ հար­ցը. ի՞նչ է, ի վերջո, «Քաղաքացիական պայմանագիրը»: Կարող ենք ասել, որ այն միավորում է և փորձելու է քաղաքացիներին համախմբել հիմնարար փաստաթղթում իր հռչակած սկզ­բունքների շուրջ և այդ համախմբումը օգտագործել երկրում իշխանափոխություն իրականացնելու համար, որովհետև իշխանափոխությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:

Այսուհանդերձ, մեր բացառիկ պատասխանատվությունը ՀՀ Քաղաքացիների առաջ մեզ ստիպում են պրոցեսները կառու­ցել այնպես, որ դրանք լինեն ճշգրիտ և հանգեցնեն Քաղաքա­ցիական հաղթանակի: Մեր աոաջին սկզբունքն է բացառել Քաղաքացու պարտությունը և որպես շարունակություն հաս­նել Քաղաքացիական հաղթանակի:

Առաջիկա գործնական անելիքը հետևյալն է. ձևավորվելու է Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհուրդ, որ հանդիսանալու է Պայմանագրի գործադիր ղեկավար մարմինը: Կառավարման խորհրդի կազմը կհրապարակվի թերևս սեպտեմբերին: Ձևավորվելու է նաև ««Քաղաքացիական պայմանա­գիր» վերադարձի հիմնադրամի» խորհուրդ, որի կազմը նույնպես կհրապարակվի սեպտեմբերին: Սա արդեն լինելու է մի մարմին, որի հիմնական խնդիրը լինելու է վերահսկողությունը «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման նկատմամբ:

Ահա, թերևս այսքանը: Այսօր ավելին ասելու անհրաժեշտու­թյուն չկա: Քաղաքացիական պայմանագիրն այլևս իրողու­թյուն է և սրանով օրվա ասելիքն ասված է»:

Քաղաքացիական պայմանագիրն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս