Մերուժան Հովհաննիսյանն այսօր հետ կվերադարձնի իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Խորհրդային տարիների դիսիդենտ Մերուժան Հովհաննիսյանը, ով իր երկարամյա տաժանակրությունն անցել է Վլադիմիրի քաղաքական բանտում, որտեղ իր հոգին է ավանդել Նժդեհը, այսօր հետ է վերադարձնելու իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը:
Սերժ Սարգսյանի ստորագրությամբ սույն մեդալը նա ստացել էր 2005 թվականին՝ արիության համար: Մերուժանը համարում է, որ այն այժմ ոչինչ չարժե, քանի որ գործող իշխանությունը կեղեքում է ժողովրդին ու հայաթափում երկիրը:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: