Օղակաձև զբոսայգում ռումբ չի հայտնաբերվել

Հուլիսի 22-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկում» (օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում) ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և  ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կինոլոգիական հետազոտությունների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս