Այժմ երեխայի դեմքի 3D մոդելը կարելի է ստանալ մինչ նրա ծնունդը (տեսանյութ, լուսանկարներ)
Ներկայում բազմաթիվ կլինիկաներ իրենց այցելուներին են տալիս ուլտրաձայնային հետազոտության լուսանկարները: Սակայն Fasotec ընկերությունը, որը զբաղվում է բժշկական սարքավորումների արտադրությամբ, առաջարկում է 3D տպիչների միջոցով ստանալ պտղի պատկերը: Այս մասին գրում է http://3dbay.ru-ն:
«Այս պահին մենք ունենք երեք ապագա մայրեր, ովքեր որոշել են օգտվել այս ծառայությունից: Նրանք ասում են, որ կարելի է տեսնել, թե ինչ տեսք ունի երեխան մինչև ծնվելը, ինչը հրաշալի հնարավորություն է: Բացի այդ, կանանց դուր է գալիս տեսնել պտղի 3D մոդելն արդեն ծննդաբերությունից հետո, նրանց խոսքերով, դա բերում է նրանց այն մտքին, թե «ինչպիսին էր փոքրիկը մինչ ծնվելը», և հիշեցնում է այն զգացողությունների մասին, որ պարգևել է հղիությունը»,- այդպես է մեկնաբանել նոր գաղափարը Fasotec ընկերության ներկայացուցիչը:
Վերը նշված 3D մոդելները ստեղծվում են հատուկ BioTexture տեխնոլոգիայի միջոցով, որը անհրաժեշտ է տվյալ պատկերների մշակման համար, որից հետո ստացված մոդելները 3D ձևաչափով տպագրվում են 3D տպիչով: