Բարձրաստիճան ոստիկանները՝ օրինախախտ
Toyota Corolla մակնիշի 878 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն կայանել էր չթույլատրված հատվածում: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայից դուրս եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնի պետ Սերոբ Հարությունյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանը: Իսկ նրանց դիմավորեց Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Ֆոտոլրոգրողի այն հարցին, թե ինչո՞ւ է չթույլատրելի տեղում կայանել ավտոմեքենան, վարորդը պատասխանել է. «Ավտոս կես ժամ ա փչացել ա, սպասում եմ արհեստավորներին»: Սակայն նա չգիտեր, որ այդ ամենը ֆոտոլրագրողի կողմից ֆիքսվել է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com-ում