«Առաջին հայացքից կենցաղային, սոցիալական թվացող այս պայքարն իրականում ազգային-ազատագրական պայքարի ճանապարհի մի հատվածն է»

«Շուշի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Քաղաքային ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ պայքարող մեր ակտիվիստ երիտասարդների շնորհիվ առաջացել է հանցավոր համակարգին զգալի հարված հասցնելու և նահանջ պարտադրելու լուրջ հնարավորություն:

Առաջին հայացքից կենցաղային, սոցիալական թվացող այս պայքարն իրականում ազգային-ազատագրական պայքարի ճանապարհի մի հատվածն է: Ուստի մենք իրավունք չունենք բաց թողնելու այդ հնարավորությունը:

Երիտասարդներին և շոգի նկատմամբ տոկուն ավագ սերնդի քաղաքացիներին կոչ եմ անում միանալ ակտիվիստներին, ուղևորներին հորդորում եմ տեր կանգնել իրենց իրավունքներին ու վճարել միայն 100 դրամ, իսկ վարորդներին՝ երկրի ազատագրման շահը բարձր դասել օրվա շահից և միանալ այս պայքարին:

Չկասկածեք, ճնշումը բավարար աստիճանի հասցնելու և կարճ ժամանակով պահպանելու դեպքում համակարգը զիջելու է»:

Տեսանյութեր

Լրահոս