42-ամյա տղամարդը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել

Հուլիսի 21-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 14 տան բանկիչ՝ 1971 թ. ծնված Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում դուրս է եկել տանից այգին ջրելու նպատակով և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 03.18-ին հրշեջ-փրկարարները մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցրել են: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031