Բաժիններ՝

Ծեծկռտnւք` Պտղնիի «Կոկո բար»-ում. կա վիրավnր

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կոկո բար»-ի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և հնարավոր է՝ կա վիրավոր կամ վիրավորներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ նշված վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, ժամը 02:50-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգել են ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղից՝ պարեկային ծառայության անշարժ հենակետի դիմացից, «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Կոտայքի բաժնից մեկ այլ խումբ էլ մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 1993 ամյա Էդգար Մ.-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում «Կոկո» ակումբում Էդգար Մ.-ն, մյուս կողմից Երևանի բնակիչներ 23-ամյա Ամիր Ա.-ն և 26-ամյա Մուհամադ Ի.-ն վիճաբանել են իրար հետ, ինչի ժամանակ էլ վերջինները ծեծի են ենթարկել Էդգար Մ.-ին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ։

Ըստ տեղեկությունների՝ Կոտայքի համայնքային ոստիկանները կասկածյալներ Ամիր Ա.-ին և Մուհամադ Ի.-իմ նշված ակումբում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Կասկածյալներին աշխատում են «Ալֆա» պահնորդական ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակիցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30