ԱԻՆ. Մոսկվա-Վոլգոգրադ ճանապարհի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով հայի մի ամբողջ ընտանիք է զոհվել

Հուլիսի 18-ին, ժամը 21.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 17-ին ժամը 03.47-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ` 1975թ. ծնված Գառնիկ Բադալյանը, ուղևորներ` 1975թ. ծնված Նարինե Բաբայանը, 2009թ. ծնված Միքայել և 2007թ. ծնված Հայկանուշ Բադալյանները տեղում զոհվել են:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Տեսանյութեր

Լրահոս