ՌԴ ԱԳՆ․ Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել
Կրեմլում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում չի քննարկվել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում Եվրոպական միության ներկայացուցիչների ներգրավման հարցը։ «Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքանով տեղյակ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս թեման չի քննարկվել Մոսկվայում՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է Մարիա Զախարովան։

