Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության հարցը ՀԱՊԿ-ում Երևանի աշխատանքի փաստացի կասեցման ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Հավաքական անվտանգության ապահովման միջազգային ֆորումի շրջանակներում։

«Ո՛չ։ Ինձ և՛ անձամբ վարչապետն է ասել, և՛ շատ ուրիշներ, որ իրենք մնում են ԱՊՀ-ում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում հայտարարե՞լ են ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30