Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» կապակցությամբ՝ այն որակելով որպես Ղարաբաղի ազատագրման վեցերորդ տարեդարձ։

«Ղարաբաղի ազատագրման վեցերորդ տարեդարձին մենք անկեղծորեն նշում ենք մեր եղբայրական ադրբեջանական ժողովրդի և պետության Հաղթանակի օրը։ Մենք հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում բոլոր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ։

Հիեցնենք, որ Ադրբեջանը նոյեմբերի 8-ը նշում է որպես «Հաղթանակի օրվ»՝ 2020 թվականի պատերազմում արձանագրված ռազմական հաջողությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30