ԱԳՆ. Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով
ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին դեպքին, գրել է.
«Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ»։