Բաժիններ՝

Երիտասարդին պարտքերի պատճառով առևանգել և պահել են Նուբարաշենում

Հուլիսի 13-ին, ժամը 19.50-ին, Երևանի Վերին Շենգավիթ թաղամասի մի բնակչուհի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, ամուսինը` 1984 թ. ծնված Միքայել Կ.-ն, զանգահարել է իր բջջային հեռախոսին և հայտնել, որ ունեցած պարտքերի պատճառով անհայտ անձինք, իր կամքին հակառակ, իրեն պահում են Նուբարաշենում և թույլ չեն տալիս վերադառնալ տուն:

Նույն օրը, ժամը 23.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, անձին ապօրինի ազատությունից զրկելու կասկածանքով, Արտաշատի խճուղուց բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գուրգեն Գ.-ին, 1984 թ. ծնված Արտակ Հ.-ին, 1985 թ. ծնված Էդվարդ Ա.-ին, 1997 թ. ծնված Հայկ Փ.-ին, 1980 թ. ծնված Մարատ Խ.-ին, 1981 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին՝ նրան պատկանող «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նուբարաշենի խճուղու գտնվող գազալցակայանից՝ 1991 թ. ծնված Հմայակ Մ.-ին և 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին:
Ռոբերտ Հ.-ի անձնական օգտագործման «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի կողքի գրպանիկից, հայտնաբերվել և առգրավվել է գաղտնի փականով 3 դանակ՝ համապատասխանաբար 11.5 սմ, 19 սմ և 8 սմ շեղբերի երկարությամբ, բեռնախցիկից` «CHURCHILL» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան` պահունակով, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 13 փամփուշտ, ավտոմեքենայի կառավարման վահանակի գրպանիկից` Ռոբերտ Հ.-ի անվամբ զենքի թույլտվություն և Որսորդմիության կողմից տրված վկայական:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս