Բաժիններ՝

Գյումրիում գործող մանկապարտեզի վարիչը աշխատավարձերը ստացել և անհետացել է. սկսվել է ծառայողական քննություն

Գյումրիում գործող թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, ստացել է իր տնօրինության տակ գործող աշխատակիցների՝ դաստիարակաների և դայակների աշխատավարձերն ու անհետացել է: ԳԱԼԱ-ին այս մասին տեղեկացրել են մանկապարտեզի աշխատակիցները: Նրանք պնդում են, որ տնօրենին գտնել հնարավոր չէ,  հավանաբար նա արտագաղթել է երկրից՝ իր հետ տանելով նաև աշխատավարձերը:

Իսկ Գյումրու քաղաքապետարանից ԳԱԼԱ-ին փոխանցել են, որ արդեն ծառայողական քննություն է սկսված, եւ մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ այդ մասին քաղաքապետարանին աշխատակիցները տեղյակ են պահել ուրբաթ օրը և այդ օրվանից տնօրենին գտնել չի հաջողվում նաև նրանց:

Քրիստինա Մկրտչյան

Մանրամասները՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031