Բաժիններ՝

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 29-ին ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել էր ահազանգ Վայոց ձորի մարզի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։

«Տեսուչներն անհապաղ մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։ Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել»,–նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930