Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց. Al Hadath

Al Hadath հեռուստաալիքը, հղում անելով Պակիստանում իր աղբյուրներին, հայտնել է, որ Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացումը՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայմանավորվածությանը հաջողվել է հասնել իրանա-ամերիկյան բանակցություններին մասնակցող միջնորդների աջակցությամբ։ Պաշտոնական Թեհրանը դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Axios-ի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները և ապասառեցնել իրանական սառեցված ակտիվները։ Նրա տվյալներով՝ դա հնարավոր է Թեհրանի կողմից Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրին վերաբերող պահանջների կատարման դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930