Փեզեշքիանը Մեքքայի համաձայնագիրը համարում է մուսուլմանների միավորման քայլ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մեքքայի պաշտպանության համաձայնագիրը համարում է մուսուլմանների միավորմանն ուղղված դրական քայլ։ Համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը։
Փեզեշքիանի խոսքով՝ փաստաթուղթը կարող է նպաստել նրան, որ մուսուլմանական երկրները միմյանց դեմ չպայքարեն, այլ երկխոսության միջոցով հասնեն իսլամական աշխարհի միասնության։
Իրանի նախագահը այս մասին ասել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, ԱՄՆ-Իրան բանակցություններին, Օրմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին և Թեհրանի հարաբերություններին տարածաշրջանի երկրների հետ։
Փեզեշքիանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնագիրն ուղղված է Իրանի դեմ, նշել է, որ այն կարող է նպաստել առճակատման փոխարեն երկխոսությանն ու իսլամական աշխարհի միասնության ամրապնդմանը։

