Բաժիններ՝

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Իրանը կարող է օգնել լուծել Սաուդյան Արաբիայի և Սանայից կառավարվող հութի ապստամբների միջև հակամարտությունը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Ալ Ջազիրա»-ին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք կարող ենք օգնել լուծել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև հակամարտությունը՝ առանց պատերազմ հրահրելու», – նշել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ Եմենում տեղի ունեցողը կապված չէ Իրանի հետ, սակայն Թեհրանը ճնշվողների կողքին է։

Իրանի նախագահը կարծում է, որ Սաուդյան Արաբիան ունակ է դեր խաղալ իսլամական աշխարհի միավորման գործում։

Հութիների և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությունը սրվել է օգոստոսի կեսերին, երբ Էր Ռիադն աջակցել է կառավարամետ ուժերի գործողություններին՝ ուղղված հութիների դեմ: Հութիների խոսքով՝ Սաուդյան Արաբիան սեպտեմբերին Եմենի ուղղությամբ իրականացրել է ավելի քան հազար հարված: Ի պատասխան՝ հութիները հրետակոծում են Սաուդյան Արաբիայի հարավային քաղաքները և արևմուտքում գտնվող Saudi Aramco-ի օբյեկտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930