Բաժիններ՝

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։ Այս մասին X միկրոբլոգում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև լարվածության թուլացմանն ու երկխոսության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերի վրա, որոնք կնպաստեն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը», – նշված է գրառման մեջ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Նստաշրջանի ընթացքում հնչում են ուղերձներ աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային հակամարտությունների վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930