Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին։

Ինչպես տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարը ներկայացրել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրին։

Նախարարը նշել է, որ հետաքրքրված ենք ծրագրի շարունակականությամբ և հանրապետության տարածքում նման այլ աղբավայրերի և թափոնների կառավարման ենթակառուցվածքների ձևավորմամբ։

Անդրադարձ է կատարվել նաև ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընթացքին։

Դավիթ Խուդաթյանն ընդգծել է ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930