Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում

Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն իրենց միջև առկա հակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։«Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը չի համապատասխանում երկու կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերին», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետը նշել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է «հետևեն խաղաղ ուղուն, վեճերը կարգավորեն երկխոսության և բանակցությունների միջոցով, աջակցեն խաղաղության ու կայունության արագ վերականգնմանը Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում»։ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։

Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ։

Այնուհետև ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով երկիրը տնտեսապես ճնշելու փորձերին անցնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930