Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ
Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին ժամը 21։59-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
Միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

