Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Գերմանիայի զինված ուժերը կապահովեն Լատվիայի օդային տարածքի պաշտպանությունը հոկտեմբերի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Որոշումը կայացվել է վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Բալթյան երկրների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացվող խախտումների աճի ֆոնին։

Գերմանիան աջակցում է արևելյան թևում խոցելի դիրքերում գտնվող դաշնակիցներին և սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում կտեղակայի փոքր զորախումբ՝ համալրված Eurofighter կործանիչներով, որոնք Նոյբուրգ-ան-դեր-Դոնաուի ավիաբազայից կտեղափոխվեն Լատվիայի կենտրոնական մասում գտնվող Լիելվարդեի ռազմական օդանավակայան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930