Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտնել է ենթադրաբար թմրակարտելի համար գործող նավը խորտակելու մասին

Ամերիկացի զինվորականները սեպտեմբերի 16-ին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ոչնչացրել են հերթական նավը, որն ըստ հաղորդումների օգտագործվում էր էկվադորյան թմրակարտելի օգտին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավն առնչություն է ունեցել «Լոս Չոներոս» (Los Choneros) դաժան թմրաահաբեկչական կազմակերպության հետ։ Նավում գտնվող անձինք հանձնվել են Էկվադորի իշխանություններին։ Երբ նավը ստուգվել է, և անձնակազմն իջել է նավից, ԱՄՆ զինվորականները  ջրասույզ են արել այն», – ասված է X-ում հրամանատարության հրապարակման մեջ։

Նավը գտնվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում և թմրանյութերի մաքսանենգության ժամանակ օգտագործվել որպես լողացող վառելիքի լիցքավորման կայան։

2026 թվականի օգոստոսի վերջից ի վեր ամերիկացի զինվորականները խորտակել են առնվազն հինգ նավ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, ծառայել են որպես լողացող լիցքավորման կայան «Լոս Չոներոս»-ի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930