Բաժիններ՝

«Սահակ Պարթև-Պապյան» ՍՊԸ տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի ԱԱՀ-ն վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ

Պետեկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում  հաշվառված   «Սահակ Պարթև-Պապյան» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն և այլ առևտրային կազմակերպություններում բաժնեմաս ունեցող ձեռնարկատեր  Հայկ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱՀ-ն վճարելուց  չարամտորեն խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի,  նա «ԱԱՀ-ի մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետի համաձայն, համարվելով ԱԱՀ վճարող, իր կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ 2009թ. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2010թ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2011թ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 2012թ. 1-ին եռամսյակներում ՊԵԿ Կենտրոնի ՀՏ ԱԱՀ-ի հաշվարկներ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափերի՝ 13.259.316 դրամ ԱԱՀ-ն վճարելուց։

Հայկ  Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի առաջին մասով՝ Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործն ընդունվել է Երևանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս