ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերին

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող լաստանավին և Իզմայիլի նավահանգստում գտնվող տանկերին, որոնք, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։

«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով օգտագործվող ծովային նավերին։

Անօդաչու թռչող սարքերով իրականացված հարվածների հետևանքով խոցվել են՝ Չեռնոմորսկի նավահանգստում՝ Ro-Ro տիպի ծովային լաստանավ, որը տեղափոխել էր Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ, իսկ Իզմայիլի նավահանգստում՝ տանկեր տիպի ծովային նավ, որը տեղափոխել էր Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930