Թրամփը կշտամբել է արհեստական բանականության «դանդաղեցման» կողմնակիցներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է կատաղի կերպով քննադատել արհեստական բանականության (ԱԲ) զարգացման «դանդաղեցման» կողմնակիցներին։ Նա ԱԲ-ի սպառնալիքների մասին զգուշացումները համեմատել է կլիմայի փոփոխության շուրջ ծավալված արշավի հետ՝ դրանք անվանելով «խաբեություն»․

«Մարդիկ, ովքեր ասում են, թե ԱԲ-ն պատրաստվում է կործանել աշխարհը, և որ տվյալների մշակման կենտրոնները վնասակար են ձեր թաղամասի համար, հենց նույն մարդիկ են, ովքեր բոլորովին վերջերս պնդում էին, թե աշխարհը կործանվելու է «կլիմայի փոփոխության» պատճառով։ Այդ խաբեությունը նրանց մոտ այդպես էլ չաշխատեց, և հիմա նրանք անցել են հաջորդին»։

Մեկ այլ գրառման մեջ նա հավելել է, որ տվյալ «խաբեությունը» նման է այն պատմությանը, երբ իրեն անվանում էին «Կրեմլի գործակալ»։

Հիշեցնենք, օրերս միջազգային, հատկապես ամերիկյան մամուլում լուրջ քննարկումներ են սկսվել արհեստական բանականության շուրջ. Ամերիկյան Anthropic ընկերությունը (որը Claude գործիքի ստեղծողն է) և նրա ղեկավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ արհեստական բանականության (ԱԲ) անվերահսկելի զարգացումը պարունակում է մարդկության ոչնչացման կամ գլոբալ էկզիստենցիալ աղետի իրական ռիսկեր:

Anthropic-ի անվտանգության առաջատար հետազոտողներից մեկը զգուշացրել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) այնքան արագ է զարգանում, որ առաջիկա տասնամյակում, նրա կարծիքով, կա 10%-ից բարձր հավանականություն, որ այն «կարող է ոչնչացնել բոլոր մարդկանց»:

Հրապարակման պատրաստեց 168.am

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930