Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ-ն 22 միլիարդ դոլարի զինամթերք է ծախսել․ ՌԻԱ Նովոստի
Գնահատականը ներառում է «Էպիկական կատաղություն» գործողության ընդհանուր ծախսերը, օգտագործված զինամթերքի արժեքը և ռազմական տեխնիկայի կորուստները։
New York Times-ի տվյալներով՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ սպառել է ցածր տեսանելիությամբ թևավոր հրթիռների պաշարները, արձակել է Tomahawk հրթիռների՝ 10 տարվա արտադրության ծավալին համարժեք քանակ և օգտագործել Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների՝ երկու տարվա արտադրության ծավալը։

