Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավnրելու, նվաuտացնելու համար. Ալիևի լկտի հայտարարություններին, բնականաբար, ՔՊ-ն չի պատասխանի

Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար: Այս մասին ասել է Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային կոնֆերանսների մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Դուք, հավանաբար, տեսել եք այդ լուսանկարները. Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար։ Հասկանալով մեր զգայունությունը՝ նա չի խորշել նույնիսկ նման բարբարոսական գործողություններից՝ միտումնավոր ձգտելով էլ ավելի մեծ ցավ պատճառել մեր ժողովրդին։

Փաստորեն, սա վիրավորանք էր ոչ միայն մեզ՝ մեր ժողովրդի, այլև ամբողջ իսլամական աշխարհի համար։ Ահա հայկական պետության իրական դեմքը։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա, և մենք դա չենք մոռանա»,- ասել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930