Մոտ 1․5 մլն զբոսաշրջիկ՝ 8 ամսում․ ո՞ր երկրներից են հիմնականում Հայաստան գալիս

2026 թվականի օգոստոսին Հայաստան է այցելել 227 հազար 26 զբոսաշրջիկ․ հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

Կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 467 հազար 333։

«Տարվա առաջին ութ ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ ընդհանուրի 40 տոկոսը։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 14 տոկոսով, երրորդում՝ Իրանը՝ 8 տոկոսով։

Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է նաև հունվար-օգոստոսին Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ տվյալները՝ ներառյալ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջիկների բաշխումն ըստ սեռի և տարիքի»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930