Բաժիններ՝

Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը

Չնայած Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով առաջացած խափանումներին՝ 2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ամառային արձակուրդների շրջանում Եվրոպայի օդային տարածքում գրանցվել է թռիչքների աննախադեպ բարձր ակտիվություն․ հայտնում է Euronews-ը։

Ըստ Եվրոպայի ավիացիոն անվտանգության կառույցի՝ Eurocontrol-ի հրապարակած տվյալների՝ մայրցամաքում օրական միջինն իրականացվել է 35.959 թռիչք (2025 թվականի համեմատ՝ 2,4% աճ), իսկ հուլիսի 10-ին գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ 37.640 թռիչք։

Չնայած ամբողջ մայրցամաքում գրանցված աճին՝ թռիչքների 72,6%-ն իրականացվել է ժամանակին, ինչը 1,2 տոկոսային կետով գերազանցում է 2025 թվականի ցուցանիշը։

Ֆրանսիան առաջատարն է ուշացումների ցուցանիշով՝ ապահովելով բոլոր ուշացումների 32%-ը։ Թեև Eurocontrol-ը փաստել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմն «ազդեցություն է ունեցել» ընթացիկ տարվա զբոսաշրջային սեզոնի վրա, հակամարտությունը նաև դրդել է բազմաթիվ եվրոպացիների հանգիստն անցկացնել սեփական մայրցամաքում, որը համարվում է ավելի անվտանգ։

Հակամարտության հետևանքով նվազել է երթևեկությունը Բուլղարիայում, Հունգարիայում և Թուրքիայում, սակայն «զգալի աճ» է գրանցվել դեպի Ալբանիա, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Չեռնոգորիա (Մոնտենեգրո), Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Սլովենիա ուղղություններով, ընդ որում՝ «շարունակական աճ է նկատվել Հարավարևմտյան Եվրոպայում»։

Հունաստանի օդանավակայաններում ուղևորների ռեկորդային քանակը ծայրահեղ ծանրաբեռնվածության է ենթարկել երկրի օդային երթևեկության կառավարման համակարգը, հատկապես՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում։

Այս ամառ 14 երկրում, այդ թվում՝ Ալբանիայում, Հայաստանում, Վրաստանում, Հունաստանում, Իռլանդիայում, Իտալիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Սլովակիայում, Իսպանիայում և Թուրքիայում, գրանցվել է օդային երթևեկության (ժամանումների և մեկնումների) երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930