ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN

ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջուկային ծրագրի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը։

Ըստ նրա տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ մասնավոր զրույցներում հայտնել են, որ Վաշինգտոնը կցանկանար ցանկացած ապագա բանակցությունների կիզակետը տեղափոխել Թեհրանի միջուկային ծրագրի վրա՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման փոխարեն։

Իր հերթին, Իրանի ներկայացուցիչները տարածաշրջանային խաղացողներին հասկանալ են տվել, որ Թեհրանը բաց կլինի միջուկային ծրագրի քննարկման համար միայն Հորմուզի նեղուցի հարցի կարգավորումից հետո, ներառյալ Իրանի ծովային նավահանգիստների նկատմամբ ամերիկյան շրջափակման վերացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930