Բաժիններ՝

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 13-ին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի և ևս 9 անձի նկատմամբ՝ նրանց մեղադրելով ռուսական քարոզչություն տարածելու և Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Զելենսկիի նախկին մամուլի քարտուղարը նախորդ տարվանից հարցազրույցներ է տվել՝ քննադատելով նախագահի գործունեությունը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ նոր որոշմամբ սահմանափակումներ են կիրառվել 10 ռուս և ուկրաինացի անձանց նկատմամբ, որոնք «տարածում են ապատեղեկատվություն և ռուսական քարոզչություն և աջակցում են Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությանը»։ Նշված անձանց թվում է նաև Յուլիա Մենդելը։ Զելենսկիի հրամանագրով սահմանված պատժամիջոցները նախատեսված են 10 տարի ժամկետով։ Դրանք ենթադրում են ակտիվների սառեցում և առևտրային սահմանափակումներ։

Մենդելը, ով Զելենսկիի՝ նախագահ դառնալուց հետո՝ 2019-2021 թվականներին նրա առաջին մամուլի քարտուղարն էր, Facebook-ում գրել է, որ նման որոշման սպասում էր։

«Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները հակասահմանադրական են, ինչպես և Զելենսկիի բազմաթիվ այլ որոշումներ»,- գրել է Մենդելը՝ հավելելով, որ «Զելենսկին դրանք կիրառում է յուրաքանչյուրի նկատմամբ, ով հանդես է գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930