Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին
Իրանը Օմանի հանդիպմանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցներին կներկայացվեն Թեհրանի և Մասկատի միջև ձեռք բերված համաձայնության մանրամասները, ինչպես նաև համապատասխան քարտեզները։
Հանդիպման արդյունքներով նախատեսվում է համատեղ հայտարարություն, որից հետո փաստաթղթերը նախատեսվում է ուղարկել Միջազգային ծովային կազմակերպություն (ԻՄԿ)՝ գրանցման համար։
Միևնույն ժամանակ, համաձայնագիրը չի նախատեսում Հորմուզի նեղուցի ներկայիս շրջափակման ռեժիմի չեղարկում։ Այն սահմանում է նավագնացության կարգը՝ նեղուցի բացման դեպքում։
Արաղչին նշել է, որ դրա համար ԱՄՆ-ը պետք է վերադառնա Իսլամաբադի հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը։

