OpenAI-ը մարդանման ռոբոտին կներկայացնի 2027 թվականին
OpenAI-ը մտադիր է մարդանման ռոբոտ ներկայացնել 2027 թվականին. այս մասին Fortune ամսագրին տված հարցազրույցում հայտնել է ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը (Sam Altman)։ Նա նշել է, որ 2027 թվականին արհեստական բանականությունը պետք է լիարժեքորեն մտնի ֆիզիկական աշխարհ՝ դառնալով տնտեսական լուրջ արժեք ստեղծող գործոն:
Լրագրողը Ալթմանին հիշեցրել է, որ նա նախկինում ևս կանխատեսել էր նման ռոբոտների հայտնվելը 2027 թվականին, իսկ վերջերս հաստատել էր OpenAI-ի կողմից հումանոիդ ռոբոտի մշակման փաստը: Այն հարցին, թե արդյոք ընկերությունը կկարողանա այն ցուցադրել արդեն հաջորդ տարի, թե՞ նախ անհրաժեշտ կլինի վերջնականորեն մշակել մեքենայի «ուղեղը», Ալթմանը դրական է պատասխանել՝ ակնարկելով, որ ծրագրերը տեղավորվում են նախանշված ժամանակացույցում։


