Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարները սեպտեմբերի 14-ին հանդիպելու են Քարդիֆում՝ ստորագրելու գործարք Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։
Այդ մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Նշվում է, որ Քարդիֆում կայանալիք հանդիպման ժամանակ երեք երկրների առաջին նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր, որով կպահանջեն Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվեի անցկացում։
«Հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Էնդի Բերնհեմը պատգամավորներին ասել էր, որ կթույլատրի Շոտլանդիայի անկախության վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի անցկացումը, եթե դրա օգտին ձևավորվի հստակ համաձայնություն»,- գրում է պարբերականը։

