Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ կառավարական բանակի հետ մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում գրավել է Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնում են ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

«Մի քանի ուղղություններով լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել՝ Սաուդյան Արաբիայի կողմում գտնվող խմբավորումներին արևմտյան ափի մի շարք տարածքներից դուրս բերելու նպատակով», – ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին AL Masirah հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

Նա ընդգծել է, որ գործողության ընթացքում սաուդյան ուժերը դուրս են մղվել Թաիզ և Հոդեյդա նահանգների վեց շրջաններից, որոնք զբաղեցնում են ընդհանուր 5 հազար 400 քառակուսի կիլոմետր տարածք։ «Այս տարածքներն այժմ անվտանգ են և վերահսկողության տակ», – նշել է Սարիան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930