Իրավապահները զբաղվում են. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր նախկին գործընկերոջը՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին: Այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Խոսելով Հայկ Սարգսյանի բարձրացրած հարցի մասին, թե օնլայն խաղատների մասով իր բերած օրինագիծը ԱԺ-ում չի քննարկվել Ալեն Սիմոնյանի ցուցումով, Սիմոնյանը նշեց. «ԱԺ բերված որևիցե օրինագծի մասով քննարկման չեմ մասնակցել, որևիցե կարծիք չեմ հայտնել, բովանդակություն չեմ քննարկել, չեմ առնչվել, չեմ կարդացել, այլ  կերպ չեմ քննարկել։ Կրկնում եմ՝ այդ ամենը, ինչի մասին ասում է, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները»։

Հիշեցնենք, որ օրերս Հայկ Սարգսյանը Մհեր Բաղդասարյանի հետ զրույցում Ալեն Սիոնյանի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ էր արել։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի հետ առաջին լուրջ խնդիրը ծագել է բուքմեյքերական գործունեության և խաղամոլության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ: Սարգսյանը պնդում է, որ Սիմոնյանը փորձել է խոչընդոտել իր նախագծին և վարչապետին սխալ տեղեկատվություն է փոխանցել իր դիրքորոշման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930